ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Իսրայելի ԱԳՆ-ը հերքել է Patriot զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու մասին լուրը

Իսրայելի ԱԳՆ-ը հերքել է Patriot զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու մասին լուրը

Իսրայելը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգեր չի փոխանցել Ուկրաինային, որը պաշտպանվում է ռուսական ագրեսիայից։ Կիևում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկու՝ հակառակը պնդող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարության համապատասխան պաշտոնական հայտարարությունը հրապարակել է իսրայելական Ynet առցանց պարբերականը։

Դիվանագետը հայտնել է, որ Իսրայելն Ուկրաինային է փոխանցել ԱՄՆ-ից ստացված Patriot համակարգեր, որոնք 1990-ականներին Իսրայելի պաշտպանության ուժերի զինանոցում են եղել։ Միևնույն ժամանակ, Բրոդսկին ափսոսանք է հայտնել, որ «շատ չի խոսվել» Իսրայելի կողմից այդ համակարգերը Կիևին փոխանցելու մասին։ «Ճիշտ չէ, երբ ասում են, որ Իսրայելը ռազմական օգնություն չի ցուցաբերել Կիևին»,- ասել է դեսպանը։

Պարբերականի տեղեկություններով՝ ավելի վաղ Ռուսաստանն Իսրայելից բացատրություն է պահանջել Ուկրաինայում նրա դեսպանի հայտարարությունների կապակցությամբ։

Մայիսի 4-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ վերանորոգումից հետո Իսրայելից Ուկրաինա կուղարկվի մեկ Patriot համակարգ։ Լրագրողների տվյալներով՝ այդ ժամանակ Կիևում կար այդ մոդելի գործող ութ ամերիկյան համակարգ։

  • Կիսվել: