ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել  ԻՀՊԿ-ին ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել ԻՀՊԿ-ին ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել «ցավոտ պատժամիջոցներ» սահմանել Իրանի նկատմամբ, ինչպես նաև ներառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրանի կողմից բալիստիկ հրթիռներով, թեւավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով Իսրայելի վրա հարձակումից հետո Իրանի դեմ պետք է կիրառվեն ցավոտ պատժամիջոցներ։

Իրանը պետք է վճարի իր ագրեսիայի գինը, և այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որն իրականացրել է այս լայնածավալ ահաբեկչությունն Իսրայելի վրա, որպես ահաբեկչական կազմակերպության անհապաղ ճանաչումը»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ 

  • Կիսվել: