հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Իսրայելական ուժերը դիրքեր են զբաղեցրել Սիրիայի Կունեյտրա շրջանում

Իսրայելական ուժերը դիրքեր են զբաղեցրել Սիրիայի Կունեյտրա շրջանում

Իսրայելական ուժերը շաբաթ երեկոյան առաջ են շարժվել դեպի Սիրիայի Կունեյտրա նահանգի հարավային գյուղական վայրերում գտնվող Թել ալ-Ահմար աշ-Շարքի շրջան, որտեղ դիրքեր են զբաղեցրել բլրի գագաթին գտնվող հավաքովի կառույցներում, հայտնում է SANA-ն։

Ըստ սիրիական լրատվամիջոցի, ներխուժմանը մասնակցել են երկու տանկով, երկու ավտոմեքենայով և ամերիկյան Humvee ռազմական ամենագնացներով հագեցած ուժեր։ Զինծառայողները մտել են օբյեկտ և զբաղեցրել պատրաստի շինությունները։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, իսրայելական այլ ուժեր մտել էին Կունեյտրայի հյուսիսային գյուղական վայրեր, որտեղ Տարանջա-Մազարե ալ-Ամալ ճանապարհին ժամանակավոր հսկիչ-անցագրային կետ էին տեղադրել և, նախքան հեռանալը, կարճ ժամանակով ստուգել քաղաքացիական անձանց։

«Իսրայելական օկուպացիան շարունակում է խախտել 1974 թվականի Ուժերի տարանջատման մասին համաձայնագիրը, Սիրիայի հարավում պարբերաբար ներխուժումներ են իրականացվում։ Սիրիան բազմիցս պահանջել է իսրայելական օկուպացիոն ուժերի դուրսբերումն իր տարածքից՝ ընդգծելով, որ Սիրիայի հարավում օկուպանտների ձեռնարկած բոլոր միջոցներն առոչինչ են և միջազգային իրավունքի համաձայն չունեն իրավաբանական ուժ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: