շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Իսրայելական կազմակերպությունը Միջազգային քրեական դատարան հայց է ներկայացրել Իսպանիայի վարչապետի դեմ

Իսրայելական կազմակերպությունը Միջազգային քրեական դատարան հայց է ներկայացրել Իսպանիայի վարչապետի դեմ

Իսրայելական իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի դեմ հայց ներկայացնելու համար, որն, իբր «նպաստել է պատերազմական հանցագործություններին»՝ Իրան զենք արտահանելով, հաղորդում է Times of Israel-ը։

Բողոքը ներկայացվել է երկու երկրների միջև սրվող դիվանագիտական ​​լարվածության հետնապատկերին, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի պատերազմով և սրվել մեկ տարի անց՝ Մադրիդի կողմից Պաղեստինի պետության ճանաչումից հետո։

Ըստ «Իսրայելի թշնամիների» դեմ բողոքներ ներկայացնող «Շուրատ Հադին» (Shurat HaDin) կազմակերպության ներկայացրած հայցի՝ Իսպանիան մեղադրվում է «Թեհրանի ռեժիմին և նրա լիազորված անձանց ռազմական նպատակներով անհրաժեշտ բաղադրիչներ» մատակարարելու մեջ։

Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն ներկայացված դիմումում նշվում է, որ Իսպանիան հաստատել է մոտավորապես 1,3 միլիոն եվրո արժողությամբ այսպես կոչված կրկնակի օգտագործման ապրանքների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել պայթուցիչներ և այլ պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։

«Այդ նյութերը անվնաս արդյունաբերական արտադրանք չեն, այլ կարևորագույն բաղադրիչներ, որոնք գործարկումեն պայթուցիկ սարքերը, և դրանք տեղափոխվել են այնպիսի հանգամանքներում, երբ դրանց օգտագործումը քաղաքացիական անձանց վրա հարձակվելու համար կանխատեսելի էր և ողջամիտ»,- ասվում է «Շուրատ Հադին»-ի հայտարարության մեջ։

  • Կիսվել: