Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտում՝ Նաթանզում, մի քանի պայթյուն է լսվել։ Իրամի իշխանությունները հայտարարել են, որ ռադիացիայի արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան։
Իսրայելը հայտարարել է Իրանի դեմ գործողության և միջուկային օբյեկտների վրա հարվածների մասին։ Ժամը 4։15 Նաթանզում երկու պայթյուն է լսվել, ինչից հետո, ըստ IRIB-ի, պայթյուն հիշեցնող ևս մի քանի ձայն է լսվել։ Նշվում է, որ դրանք հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման ձայներն են եղել։
Ներկայում տվյալ հատվածում տեղակայված են զինվորականներ, ուժային կառույցներ, ինչպես նաև օգնություն ցուցաբերող գործակալություններ։ Ժամը 5։30 հաղորդվել է Նաթանզի միջուկային օբյեկտում նոր պայթյունի մասին։
Իրանական ԶԼՄ-ները հաղորդել են նաև Թեհրանում պայթյունների մասին: