Իսպանիայում կապիկի ծաղիկով արդեն 132 մարդ է վարակվել
Իսպանիայի իշխանությունները հաստատել են թագավորությունում կապիկի ծաղիկի առնվազն 132 դեպք։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 120 դեպքի մասին։
Երեքշաբթի օրը Público թերթի տվյալներով, Պորտուգալիայում գրանցվել է վարակի 100 դեպք, ինչը չորսով ավելի է, քան երկուշաբթի օրը հայտարարված ցուցանիշը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արևադարձային խոնավ անտառների մոտ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վիրուսը մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից, ինչպիսիք են կրծողները և պրիմատները, իսկ երկրորդային տարածումը մարդուց մարդ փոխանցման միջոցով սահմանափակ է: Սովորաբար կապիկի ծաղիկից մահացության մակարդակը կազմում է 1% և 10%: Վարակի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ջրծաղիկի դեմ նախնական պատվաստումը նաև ապահովում է հիվանդության բարձր արդյունավետ կանխարգելում: