Իսպանիայում անոմալ շոգի պատճառով եղանակային վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել
Իսպանիայի հյուսիսում շոգի պատճառով եղանակային վտանգավորության առավելագույն՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել. օդի ջերմաստիճանը կարող է անցնել +40°C-ից։ Այս մասին հայտնում է երկրի պետական օդերևութաբանական ծառայությունը։
«Անոմալ տապը մտահոգություն է առաջացրել, քանի որ ծայրահեղ շոգ եղանակն այս տարի բավական վաղ է սկսվել և խոստանում է երկար տևել»,— նշված է հաղորդագրության մեջ։
Պիրենեյան թերակղզու մեծ մասում և Մայորկայում հայտարարվել է վտանգավորության «կարմիր» ու «նարնջագույն» մակարդակ։ Ըստ կանխատեսումների՝ տապը կպահպանվի առնվազն մինչև շաբաթվա կեսը։



