Իսպանիան կոչ է անում կանխել «նոր Գազայի» ստեղծումը Լիբանանում
Մենք թույլ չենք տա Լիբանանում նոր Գազայի ստեղծում, քանի որ Եվրոպան պետք է հետևողականորեն գործի միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների դեմ: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է նաև կասեցնի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը։
Նշենք, որ Իսրայելը հայտարարել է, որ իր նպատակն է Լիբանանի հարավում Լիտանի գետից հարավ բուֆերային գոտի ստեղծել՝ Իսրայելի հյուսիսային բնակավայրերը հրետակոծությունից պաշտպանելու համար։
Հավելենք, որ Իսրայելի իշխանությունները նախկինում հայտարարել էին Լիբանանի բոլոր սահմանամերձ գյուղերը լիովին քանդելու մտադրության մասին և արգելել էին այդ երկրի հյուսիս տարհանված հարյուր հազարավոր տեղացի բնակիչներին տուն վերադառնալ։


