շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Իսպանական Սեուտայում միգրանտների ներխուժման հետևանքով զոհվածների թիվը հասել է 67-ի

Իսպանական Սեուտայում միգրանտների ներխուժման հետևանքով զոհվածների թիվը հասել է 67-ի

Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ Մարոկկոյի հետ սահմանին գտնվող իսպանական Սեուտա անկլավում վերջին տարիների խոշորագույն միգրացիոն ճգնաժամի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի, փոխանցում է Associated Press-ը։

Զոհվածների թվում են մարդիկ, իսպանական տարածք հասնելու փորձի ժամանակ խեղդվածները, ինչպես նաև ալեհատի մոտ առաջացած հրմշտոցի հետևանքով զոհվածները։

Սահմանի զանգվածային ճեղքումից հետո, երբ հինգշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում Սեուտա էր թափանցել շուրջ 60 հազար միգրանտ, իսպանական իշխանությունները սկսել են 500-մետրանոց ցանկապատ տեղադրել դեպի ծով գնացող ալեհատի երկայնքով։ Իշխանությունների մտահղացմամբ՝ այն պետք է կանխի ջրային ճանապարհով սահմանը հատելու նոր փորձերը։

Իսպանիայի ՆԳՆ տվյալներով՝ միգրանտների մեծ մասն արդեն վերադարձել է Մարոկկո։ Շաբաթ առավոտյան մի քանի հոգի լողալով հասել են քաղաքային Տարախալ լողափ, սակայն զինծառայողները ձերբակալել են նրանց և ուղեկցել սահմանից այն կողմ։

Սեուտայի կառավարության ղեկավար Հուան Խեսուս Վիվասը հայտարարել է, որ միգրանտների վերադարձի գործընթացը հաջող է ընթանում, սակայն քաղաքը դեռևս ուշքի չի եկել տեղի ունեցածից։

Չնայած սրան՝ միգրանտների մի մասը հրաժարվել է լքել իսպանական անկլավը։ Նրանցից մեկը՝ Մարոկկոյի 23-ամյա քաղաքացի Մոհամեդ Խատրին, նշել է, որ իշխանությունները փակել են խանութները, որպեսզի իրենց զրկեն սնունդ գնելու հնարավորությունից և ստիպեն վերադառնալ, սակայն ինքը մտադիր է մնալ Սեուտայում՝ «նույնիսկ եթե ստիպված լինի սոված մնալ»։

  • Կիսվել: