շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Իսպանական Սեուտա ներխուժած միգրանտները սկսել են թալանել խանութները, զբաղեցնել դատարկ տները

Իսպանական Սեուտա ներխուժած միգրանտները սկսել են թալանել խանութները, զբաղեցնել դատարկ տները

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիային պատկանող փոքրիկ տարածքը՝ Սեուտան (որտեղ բնակվում է շուրջ 83 000 մարդ), ականատես է եղել միգրանտների հոսքի աննախադեպ աճի։ Ենթադրվում է, որ Մարոկկոյից մոտ 60 000 մարդ հատել է սահմանը և մուտք գործել Հյուսիսային Աֆրիկայում գտնվող այս անկլավ, որը վաղուց ի վեր Եվրոպա հասնել ձգտող միգրանտների համար կենտրոնական նշանակություն ունեցող վայր է։

BBC-ի փոխանցմամբ, սահմանը հատելու փորձի ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել։ Ուրբաթ երեկոյան իսպանացի պաշտոնյաները հաստատել են, որ միգրանտներից ավելի քան 48 000-ը կամավոր վերադարձել են Մարոկկո։

Համացանցում տարածված տեսանյոթերում երևում է, թե ինչպես են Իսպանիային պատկանող տարածք ներխուժած միգրանտները  թալանում խանութները։

Սեուտայում սահմանի զանգվածային խախտումից հետո բազմաթիվ սուպերմարկետներ և առևտրի կենտրոններ փակվել են՝ թալանի վտանգի պատճառով։

Քաղաքի գործարարների միությունը խորհուրդ է տվել ձեռնարկություններին չբացվել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կարող երաշխավորել աշխատակիցների և սեփականատերերի անվտանգությունը։ Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ միգրանտները նաև սկսել են ինքնակամ զբաղեցնել դատարկ տները՝ օգտվելով Իսպանիայում առկա՝ ինքնակամ բնակեցման (սքվաթինգի) վերաբերյալ օրենքներից։

  • Կիսվել: