Իսպանացիները Գրետա Թունբերգին Մադրիդ գնալու համար ավանակ են առաջարկել
Իսպանիայի քաղաքներից մեկի բնակիչները բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգին առաջարկել են ավանակով գնալ Մադրիդ, որպեսզի շրջակա միջավայրը չաղտոտվի, տեղեկացնում է El Confidencial-ը:
Տոլեդո նահանգի Թալավերա դե լա Ռեյն քաղաքի բնակիչները նամակ են գրել շվեդուհուն՝ խոստանալով ստանձնել հարակից բոլոր ծախսերը, որպեսզի ակտիվիստը կարողանա առավելագույնս էկոլոգիապես մաքուր ճանապարհով հասնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի Գրետա Տունբերգ, հասկանալով շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ ամբողջ աշխարհի իրազեկության բարձրացման կարևորությունը՝ քաղաքի քաղաքացիների ասոցիացիան միանում է Ձեր պայքարին և պատրաստ է աջակցելու Ձեզ հետևյալ կերպ․ մենք Ձեր տրամադրության տակ ենք դնում Թալվերա դե լա Ռեյնում մեծացած ավանակ՝ Լիսաբոնից Մադրիդ հասնելու համար, որպեսզի մասնակցեք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 2019 թվականի խորհրդաժողովին»:
Նշվում է, որ Գրետա Թունբերգը չի պատասխանել քաղաքի բնակիչների առաջարկին: