երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Իսլամական ջիհադի» թեւը հայտնել Է 12 հրամանատարների եւ ակտիվիստների մահվան մասին. Al Jazeera

«Իսլամական ջիհադի» թեւը հայտնել Է 12 հրամանատարների եւ ակտիվիստների մահվան մասին. Al Jazeera

«Սարայա ալ Քուդս»-ի («Երուսաղեմի վաշտեր» - «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորմանի զինված թեւ) ջոկատներն օգոստոսի 8-ին հայտնել են իրենց շարքերում 12 հրամանատարների եւ ակտիվիստների մահվան մասին՝ Գազայի հատվածում Իսրայելի «Լուսաբաց» ռազմական գործողության հետեւանքով: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, զոհվածների թվում են երկու բարձրաստիճան հրամանատարներ:

 
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին ավիահարվածների հետեւանքով «Սարայա ալ Քուդս»-ի ականավոր զորապետեր Հալեդ Մանսուրի (օգոստոսի 7-ին) եւ Թայսիր ալ Ջաաբարիի (օգոստոսի 5-ին) մահվան մասին: Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարել Է Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Լուսաբաց» գործողությունն սկսելու մասին: Կիրակի երեկոյան Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք Է բերվել համաձայնություն տեղական ժամանակով 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին) հրադադարի ռեժիմի սահմանման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: