ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին. Իրանի ԱԳՆ

Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ Թեհրանի հետ «հիանալի համաձայնագիր կարող է ստորագրվել» արդեն այս շաբաթավերջին: Նա նաև լրատվամիջոցներին զգուշացրել է զերծ մնալ ենթադրություններից:

Սոցցանցի իր էջում ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է. «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին։ Մինչև դրա վերջնական մշակումը ԶԼՄ-ները պետք է զերծ մնան դրա բովանդակության վերաբերյալ շահարկումներից։ Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցմանը համապատասխան՝ հանրությանը ժամանակին կներկայացվեն բոլոր մանրամասները»:

  • Կիսվել: