երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
 Իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի Բելառուսը չմտնի թեժ պատերազմի մեջ․ Լուկաշենկո

Իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի Բելառուսը չմտնի թեժ պատերազմի մեջ․ Լուկաշենկո

Բելառուսի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի երկիրը խնայեն թեժ պատերազմի մեջ մտնելուց, առայժմ դա նրանց հաջողվում է։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ տեղեկատվության նախարար Վլադիմիր Պերցովին նշանակելով նախագահհի աշխատակազմի փոխղեկավար։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի երկիրը խնայենք թեժ պատերազմից, դա մեզ առայժմ հաջողվում է։ Կարծում եմ, որ մենք կկարողանանք լուծել այդ խնդիրը՝ թույլ չտալ բախումներ, ինչպես միշտ եղել է Բելառուսի տարածքում»,- ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերել է ԲելՏԱ գործակալությունը։

Պետության ղեկավարը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ տեղեկատվական պատերազմի նախաձեռնող է հանդիսանում այդ թվում եւ  ընդդիմությունն արտասահմանում։ «Մենք գիտենք, թե ինչով են նրանք այնտեղ զբաղվում։ Վազում են որոշումների ընդունման տարբեր կենտրոններ, խորհրդականների մոտ՝ Ամերիկայից մինչեւ Բրյուսել, փող են խնդրում։ Եվ որ գլխավորն է. ԶԼՄ-ներ, ԶԼՄ-ներ, ԶԼՄ-ներ տվեք,- նշել է Լուկաշենկոն։- Ինչին կուրատորները պատասխանում են. «Տղերք, ԶԼՄ-ներ արդեն եղել են, մի ավելի թեժ բան է պետք»։ Մոսկովյան «Կրոկուս սիթի [հոլի] նման», Աստված մի արասցե, ահաբեկչություններ։ Եվ զինված դիմակայություն Բելառուսում»։ Նրա խոսքով՝ նպատակը Բելառուս մտնելն է։ «Գոնե մի կտոր հող պոկեն, իշխանությունն իրենցը հայտարարեն ու այստեղ կանչեն օտարերկրացիներին, դե, ոչ թե վարձկաններին, այլ արդեն զորքերին»,- ասել է Լուկաշենկոն։ 

  • Կիսվել: