շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իշխանության փոխանցումը հարթ կընթանա․ Սիրիայի արդարադատության նախարար

Իշխանության փոխանցումը հարթ կընթանա․ Սիրիայի արդարադատության նախարար

Սիրիայի արդարադատության նախարար Ահմադ Սաիդը կարծում է, որ հանրապետությունում իշխանության փոխանցումը հարթ կանցնի։ Նա այս մասին ասել է Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցաազրույցում:

«Քաղաքական անցումային գործընթացը հարթ կանցնի», - ասել է Սաիդը, որի կարծիքով՝ «երկրում քաղաքացիական պատերազմ չի լինի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան, ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Ըստ Al Jazeera-ի՝ կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի համալիր:

 

  • Կիսվել: