երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իրավիճակը բարդ է՝ Կիևը պաշտպանվում է. քաղաքապետ Վիտալի Կլիչկո

Իրավիճակը բարդ է՝ Կիևը պաշտպանվում է. քաղաքապետ Վիտալի Կլիչկո

Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ, իրավիճակը բարդ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։

«Քաղաքը մտել է պաշտպանական գործողությունների փուլ։ Այժմ որոշ շրջաններում կրակոցներ և պայթյուններ են հնչում։ Ուկրաինացի զինվորականները վնասազերծում են ռուսաստանցիների դիվերսիոն խմբերը: Ցավոք, այդ դիվերսիոն խմբերից մի քանիսն արդեն մտել են Կիև: Թշնամին ուզում է ծնկի բերել մայրաքաղաքը և ոչնչացնել մեզ։ Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին: Աջակցում ենք և օգնում ենք նրանց»,- ասել է Կլիչկոն:

 

  • Կիսվել: