երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրատեսական ենք համարում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու գաղափարը. Չավուշօղլու

Իրատեսական ենք համարում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու գաղափարը. Չավուշօղլու

Թուրքիան իրատեսական է համարում Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու գաղափարը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք խոսում ենք մի մեխանիզմի մասին, որը կարող է ստեղծվել ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև: Մենք իրատեսական ենք համարում այդ ծրագիրը: Պետք է քննարկել նավերի անվտանգ երթևեկության միջոցները»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ։

Նա նաև ասել է, որ Թուրքիան ողջամիտ է համարում ՄԱԿ-ի առաջարկը, որը վերաբերում է հացահատիկի արտահանման մեխանիզմին Ռուսաստանի Դաշնության մասնակցությանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: