Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
Իրաքի Քրդստանի վարչապետ Մասուր Բարզանին հայտարարել է, որ իրանական Hadid-110 հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պայթուցիկներով համալրված, հարձակվել են Էրբիլում իր գրասենյակի և տարածաշրջանային անվտանգության գործակալության նստավայրի վրա։
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ շինություններին լուրջ վնաս չի հասցվել։
«Ես խստորեն դատապարտում եմ այս անխոհեմ և անընդունելի հարձակումները։ Սա վտանգավոր սրացում է և ուղղակի սպառնալիք Քրդիստանի անվտանգությանն ու կայունությանը»,- սոցիալական ցանցերում գրել է Բարզանին։
Նա նաև վստահեցրել է, որ այս հարձակումները չեն խանգարի Իրաքյան Քրդստանի իշխանություններին կատարել իրենց պարտականությունները և պաշտպանել քաղաքացիներին։
Իրանը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։ Տարածաշրջանում իրավիճակի սրման ժամանակ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանին՝ նշելով, որ հարձակումներն իրականացվում են «անջատողական խմբավորումների» դիրքերի և օբյեկտների ուղղությամբ:
Իրաքի Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին էլ կոչով դիմել է Իրաքի դաշնային կառավարությանը՝ պահանջելով կատարել իր սահմանադրական պարտավորությունները՝ երկրի անվտանգությունն ապահովելու գործում։



