շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրաքյան խմբավորումները հայտարարել են Իսրայելի հարավում գտնվող բազան գրոհելու մասին

Իրաքյան խմբավորումները հայտարարել են Իսրայելի հարավում գտնվող բազան գրոհելու մասին

Իրաքի շիա զինված խմբավորումները հայտարարել են Իսրայելի հարավում գտնվող Յոհանտեն ռազմաբազայի վրա հարձակման մասին: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

«Շարունակելով օկուպացիային դիմակայելու և Գազայի հատվածում մեր ժողովրդին աջակցելու մեր մոտեցումը, ի պատասխան զանգվածային սպանությունների, որոնք բռնատիրական կազմավորման կողմից կատարվել են պաղեստինցի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեց մարդկանց դեմ, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն ապրիլի 7-ին անօդաչու թռչող սարքերով գրոհել են օկուպացված տարածքներում Յոհանտենի հարավային բազան»,- նշվում է Telegram ալիքում խմբավորումների հաղորդագրության մեջ։

Անցյալ շաբաթ իրաքյան խմբավորումները նաև հայտարարել են, որ իրենց կողմից գրոհի են ենթարկվել Հայֆայի նավթավերամշակման գործարանը և Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքում գտնվող օբյեկտ:

Իսրայելի պաշտպանության բանակն առայժմ չի հայտնել Յոհանտեն ռազմաբազայի վրա հարձակման մասին։

  • Կիսվել: