կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրաքում սրբավայր է փլուզվել. կան փլատակների տակ մնացած ուխտավորներ

Իրաքում սրբավայր է փլուզվել. կան փլատակների տակ մնացած ուխտավորներ

Իրաքում սողանքի հետեւանքով վնասվել է կենտրոնական Քերբալա նահանգի շիա մահմեդականների սրբավայրը, հատնում է AFP-ն:

Իրաքցի փրկարարները փորձել են ազատել փլատակների տակ մնացած առնվազն վեց ուխտավորների: Հայտնի է, որ փրկվածների թվում են երեք երեխաներ, որոնք լավ են եւ տեղափոխվել են հիվանդանոց:

Նշվում է, որ, այնուամենայնիվ, մտավախություն կա, որ վեցից ութ մարդ դեռեւս գտնվում է Քաթարաթ ալ Իմամ Ալի անունով հայտնի սրբավայրի փլատակների տակ: Այս մասին ասել է քաղաքացիական պաշտպանության խոսնակ Նաավաս Սաբահ Շաքերը:

Հայտնի է, որ շաբաթ օրը սողանք է տեղի ունեցել սրբավայրում, որը գտնվում է բնական իջվածքի մեջ՝ շիական սուրբ Քերբալա քաղաքից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա։ Սողանքը հանգեցրել է շենքի մոտ 100 քմ մակերես ունեցող տարածքի մոտ 30 տոկոսի փլուզմանը։

 

  • Կիսվել: