ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրաքում պետական ​​ծառայողներն արձակուրդ են ուղարկել 50 աստիճան շոգի պատճառով

Իրաքում պետական ​​ծառայողներն արձակուրդ են ուղարկել 50 աստիճան շոգի պատճառով

Իրաքի շատ շրջաններում պետական ​​ծառայողներն արձակուրդ են ուղարկվել, քանի որ որոշ շրջաններում ջերմաստիճանը 50°C-ից բարձր ցուցանիշի է հասել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Երկրի մի քանի քաղաքներ գլխավորել են աշխարհի ամենաթեժ վայրերի ցանկը։ Կիզիչ շոգի պատճառով առնվազն 10 նահանգ դադարեցրել է պետական ​​աշխատողների մեծ մասի աշխատանքը, հայտնում է Kurdistan24-ը։

Այս տարի սաստկացել են նաեւ փոշու փոթորիկները։ Ջերմային ալիքներն ավելի հաճախակի են դարձել, ավելի ինտենսիվ եւ երկար են տեւում՝ կլիմայի մարդածին փոփոխությունների պատճառով:

 

  • Կիսվել: