երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իրանը զրահատեխնիկա է տեղափոխում երկրի հյուսիսարևմտյան սահմաններ

Իրանը զրահատեխնիկա է տեղափոխում երկրի հյուսիսարևմտյան սահմաններ

Իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա է տեղափոխում դեպի երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանների անվտանգությունն ուժեղացնելու համար: Այս մասին տեղեկացնում է  Irna լրատվական գործակալությունը:  

Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց խնդիրները քաղաքական ճանապարհով:

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի իշխանության չի թույլատրվի փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», - նշել է նա:

  • Կիսվել: