հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը վերանորոգում է Վենեսուելայի ամենամեծ նավթավերամշակման համալիրը

Իրանը վերանորոգում է Վենեսուելայի ամենամեծ նավթավերամշակման համալիրը

Իրանի նավթի բաշխման և վերամշակման ազգային ընկերությունը շուտով կսկսի Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակման համալիրի 100-օրյա վերանորոգումը, որպեսզի մեծացնի երկրի հում նավթի վերամշակման հզորությունը և վառելիքի արտադրությունը, գրում է parstoday.ir-ը:

Վենեսուելայի պետական ​​նավթային ընկերությունը և Իրանի նավթի վերամշակման և բաշխման ազգային ընկերությունը պայմանավորվել են վերջ դնել ԱՄՆ-ի վերամշակման տեխնոլոգիայից Վենեսուելայի կախվածությանը , ավելացնել վառելիքի արդյունահանումը «Պարագվա»-ի նավթավերամշակման գործարանում և վերանորոգել Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակման համալիրը:

Չնայած աշխարհում հում նավթի ամենամեծ պաշարներից մեկն ունենալուն, վերջին տարիներին Վենեսուելան նավթավերամշակման գործարանների աշխատանքի խափանման պատճառով բենզինի և դիզելային վառելիքի արտադրության խնդրի առաջ է կանգնել։

Վենեսուելայի հետ հարաբերություններն ամրապնդելու նպատակով Իրանը այս երկիր է արտահանել հում նավթ և նավթի կոնդենսատ, պահեստամասեր և հումք Վենեսուելայի հին վերամշակման ցանցի համար՝ օրական մեկ միլիոն 300 հազար բարել հզորությամբ։

 

  • Կիսվել: