երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանը տեղեկացրել է երկրի հարավ-արեւելքում երկու ահաբեկչի ձերբակալելու մասին

Իրանը տեղեկացրել է երկրի հարավ-արեւելքում երկու ահաբեկչի ձերբակալելու մասին

Իրանում երկրի ոստիկանական ուժերի կողմից հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է «Անսար ալ-Ֆուրկան» ահաբեկչական խմբավորման երկու անդամ, տեղեկացրել է Mehr-ը։

 

Ինչպես տեղեկացրել է Սիստան եւ Բելուջստան նահանգի իրավապահ մարմինների հրամանատար, գեներալ Դոստ-Ալի Ջալիլիանը, «Անսար ալ-Ֆուրկան» ահաբեկչական խմբավորման երկու ահաբեկիչ շաբաթ օրը ձերբակալվել է Կասր-է-Կանդ շրջանում, հետախուզական գործողության ընթացքում։

 

Ոստիկանության ավագ հրամանատարի խոսքով՝ ահաբեկիչներն ուրբաթ սպանել եւ վիրավորել էին «Բասիջ» ուժերի անդամների Կասր-է-Կանդում։

 

Ահաբեկչական խմբավորման այլ անդամների ձերբակալությունը ոստիկանության օրակարգում է, ավելացրել է նա։

  • Կիսվել: