չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանը շրջափակման շարունակությունը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում. աղբյուր

Իրանը շրջափակման շարունակությունը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում. աղբյուր

Իրանի Ազգային անվտանգության խորհրդին մոտ կանգնած աղբյուրն անդրադարձել է երկշաբաթյա հրադադարի շրջանակում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրին, տեղեկացնում է իրանական Tasnim-ը։

Մասնավորապես՝ աղբյուրը նշել է, որ Պակիստանի միջնորդությամբ կնքված հրադադարի հենց սկզբից Իրանը պետք է թույլ տար, որ օրական որոշակի թվով նավեր անցնեին։

Նրա խոսքով՝ Իրանը Հորմուզի նեղուցով նավերի անցման համար երեք պայման է դրել.

Նավերը պետք է լինեն առևտրային, ռազմանավերի մուտքն արգելված է, և ո՛չ նավերը, ո՛չ էլ դրանց բեռը թշնամական երկրների հետ չպետք է որևէ առնություն ունենան։

Նավերը պետք է շարժվեն Իրանի սահմանած երթուղով։

Նավերի անցումը պետք է համակարգվի իրանական ուժերի հետ։ CENTCOM-ը հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։

Բացի դրանից՝ աղբյուրը նաև հավելել է, որ մի շարք նախապայմանների կատարումը՝ ներառյալ Լիբանանում հրադադարը, կարևոր էր Իրանի կողմից Հորմուզի նեղուցը վերաբացելու որոշման համար։

Ըստ աղբյուրի՝ եթե ծովային շրջափակումը շարունակվի, դա հրադադարի ռեժիմի խախտում կհամարվի, և Հորմուզի նեղուցով անցումը դժվար կլինի։

 

  • Կիսվել: