ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանը ռուսական նավթի գնային առաստաղի մասին որոշումը համարել է «հարգանքի տուրք» ԱՄՆ-ին

Իրանը ռուսական նավթի գնային առաստաղի մասին որոշումը համարել է «հարգանքի տուրք» ԱՄՆ-ին

Ռուսական նավթի գնային շեմ սահմանելու Եվրոպայի որոշումը «հարգանքի տուրք» է ԱՄՆ-ին, ԵՄ երկրներն այնքան էլ ուժեղ չեն, որ որոշեն ՌԴ նավթի գինը, հատկապես, որ նման որոշումը կվնասի էներգառեսուրսների սպառողներին, այդ թվում նաև Եվրոպայում, ՌԻԱ Նովոստիի ասել է Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար, Իրանի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի անդամ Ֆերեյդուն Աբբասի-Դավանին։

«Այս որոշումը ավելի շատ քաղաքական, քարոզչական ակտ է: Եվրոպան այնքան հզոր չէ, որ ռուսական նավթի գների առաստաղը սահմանի», – ասել է Աբասի-Դավանին:
 

Նրա խոսքով՝ «Եվրոպան գտնվում է ԱՄՆ-ի ճնշման տակ» և այդպիսով նա «տուրք է տալիս Վաշինգտոնի չարաճճիություններին»։ Իրանցի պաշտոնյան կարծում է, որ եվրոպական երկրների նման քաղաքականությունը երկար չի տևի, «նրանք շուտով խելքի կգան, բայց հիմա ավելի շատ են լոզունգներ գոռում»։

 

Նա նաև նշել է, որ եթե գնային առաստաղ սահմանվի, ապա նման որոշումը դժվար թե բացասական ազդեցություն ունենա Ռուսաստանի տնտեսության վրա, քանի որ Մոսկվան ավելի ազդեցիկ է արտադրության այս ոլորտում, և եվրոպական երկրները ստիպված կլինեն հետևել Մոսկվայի քաղաքական գծին։

 

  • Կիսվել: