չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանը պատրաստ է վառելիք մատակարարել Լիբանանին

Իրանը պատրաստ է վառելիք մատակարարել Լիբանանին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական, Արեւմտյան Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Սադեղ Ֆազլին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է բավարարել Լիբանանի վառելիքի կարիքը:

 Այս մասին  գրում է Tasnim լրատվական գործակալությունը։
 
Իրանցի դիվանագետն իր թվիթերյան օգտահաշվում հաստատել է Թեհրանի աջակցությունը լիբանանցիներին՝ արաբական երկիրը պատած վառելիքի ճգնաժամի համատեքստում։
 
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում էներգիայի հիմնական արտադրողներից ու արտահանողներից մեկը, լիբանանցիների կողքին է՝ օգնելու նրանց»,- գրել է Ֆազլին եւ հավելել, որ Թեհրանը պատրաստ է ընդունել լիբանանցիներին՝ անհրաժեշտ վառելիքի մատակարարման շուրջ բանակցությունների համար:
 
«Մենք երբեք չենք լքի մեր ընկերներին դժվար օրերին»,- հավելել է իրանցի դիվանագետը։
 
Լիբանանում արդեն մի քանի ամիս է, ինչ վառելիքի սուր պակաս է զգացվում ինչպես մեքենաները լիցքավորելու, այնպես էլ էլեկտրաէներգիայի գեներատորների սնուցման համար։
 
Լիբանանի խնդիրներն այժմ սրվում են պետական ​​գերատեսչությունների մեծ մասում առկա անժամկետ գործադուլներով, քանի որ աշխատավարձն այլեւս բավարար չէ աշխատողներին աշխատանքի գնալու համար: Աշխատանքի միջազգային կազմակերպության Բեյրութի գրասենյակը գնահատմամբ՝ պետական ​​ծառայողների գրեթե 100 տոկոսն այժմ մշտապես կամ ընդհատումներով չի աշխատում:

  • Կիսվել: