Իրանը պատրաստ է դիտարկել իր ուժերը Սիրիա ուղարկելու հարցը. Արաղչի
Իրանը պատրաստ է դիտարկել իր ուժերը Սիրիա ուղարկելու հարցը, եթե Դամասկոսից համապատասխան պաշտոնական հարցում լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է Tasnim-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: