երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Իրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր տնտեսական պատերազմին ․ ԻՀՊԿ

Իրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր տնտեսական պատերազմին ․ ԻՀՊԿ

Թեհրանն ունի բազմաթիվ հակազդեցություններ Վաշինգտոնի թշնամական գործողությունների դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Հոսեյն Մոհեբին։
 
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին: Նա գործողությունն անվանել է «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և կոչ է արել դաշնակիցներին միանալ Վաշինգտոնին։
 
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ունենք հակազդեցություն թշնամու կողմից ցանկացած գործողության դեմ: Նրա թշնամական գործողություններից մեկը տնտեսական պատերազմն է: Մենք ունենք հակազդեցություն, որը թույլ է տալիս մեզ մեղմել նման պատերազմի բացասական հետևանքները և հեշտությամբ տնտեսական հարաբերություններ հաստատել տարբեր երկրների հետ», - ասել է Մոհեբին։
Նա նշել է, որ Թրամփի հայտարարությունները Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին նշանակում են Վաշինգտոնի պարտությունը ռազմական հակամարտությունում։

  • Կիսվել: