ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան

Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը սկզբունքորեն դեմ չէ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններին, բայց խնդիրը ոչ թե բանակցություններն են, այլ դրանց արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարումը: Մինչդեռ Միացյալ Նահանգները դա չի արել ու հետամուտ է եղել Իրանի վարչակարգի տապալմանը։

Փեզեշքիանը նաև շեշտել է, որ Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում։ Նրա խոսքով՝ եթե երկրի միջուկային օբյեկտների դեմ գործողություն իրականացվի, Իրանը կպաշտպանի իրեն։

  • Կիսվել: