շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Իրանը պաշտպանում է Լիբանանի տարածքային ամբողջականությունը. Աբաս Արաղչի

Իրանը պաշտպանում է Լիբանանի տարածքային ամբողջականությունը. Աբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Լիբանանի Գերագույն իսլամական շիաների խորհրդի փոխնախագահ շեյխ Ալի ալ-Խատիբի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թեհրանի անսասան աջակցությունը Լիբանանի ժողովրդին, երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ մանրամասներ հայտնելով հանդիպումից։

Լիբանանի Գերագույն իսլամական շիաների խորհրդի փոխնախագահ շեյխ Ալի ալ-Խատիբի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իսլամական միասնության 40-րդ համաժողովին։

Նա Արաղչիին ներկայացրել է Լիբանանում ստեղծված վերջին իրավիճակը և երկրի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիան, ինչպես նաև գովաբանել է Իրանի սկզբունքային դիրքորոշումները՝ լիբանանցի ժողովրդին և նրա ինքնիշխանությանը աջակցելու հարցում։

Արաղչին շնորհակալություն է հայտնել ալ-Խատիբին համաժողովին մասնակցելու համար և ընդգծել Իրանի հատուկ ուշադրությունը Լիբանանի դեմ պատերազմի դադարեցման և իսրայելական ուժերի կողմից օկուպացված լիբանանյան տարածքներից դուրսբերման անհրաժեշտության վրա։

 

 

  • Կիսվել: