ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը նոր հետազոտական միջուկային ռեակտոր կկառուցի Սպահանում

Իրանը նոր հետազոտական միջուկային ռեակտոր կկառուցի Սպահանում

Թեհրանը պլանավորում Է մի քանի շաբաթվա ընթացքում սկսել նոր հետազոտական միջուկային ռեակտորի ստեղծումը երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահանի նահանգում: Hուլիսի 28-ին այդ մասին հայտարարել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության փոխնախագահ Մոհամադ Էսլամին:

«Մենք պլանավորել ենք, որ մի քանի շաբաթվա ընթացքում պաշտոնապես սկսենք հետազոտական ռեակտորի կառուցումը Սպահանում,- մեջբերում Է նրա խոսքը ISNA գործակալությունը:- Դա լիովին հայրենական նախագիծ Է, որը կփակի Իրանում միջուկային Էներգիայի արտադրության հետազոտությունների, գնահատման, թեստավորման եւ ապահովման շղթան»:

Հուլիսի 25-ին Էսլամին հայտարարել Է, որ իրանական կողմն սկսել Է 360 մեգավատ հզորությամբ առաջին լիովին իրանական ատոմային Էլեկտրակայանի ստեղծման աշխատանքը: Այս պահին Իրանում միակ գործող ատոմային Էլեկտրակայանը «Բուշեր» ատոմակայանն Է, որը կառուցվել Է ռուսական կողմի օգնությամբ:

  • Կիսվել: