Իրանը նախազգուշացրել է Կատարին ԱՄՆ բազայի վրա հարձակման մասին. The New York Times
Իրանը նախազգուշացրել է Կատարին ԱՄՆ բազայի վրա առաջիկա հարձակման մասին՝ զոհերը նվազագույնի հասցնելու համար:
Այս մասին The New York Times-ին հայտնել է իրանական աղբյուրը։
Թերթի աղբյուրն ընդգծել է, որ Թեհրանի համար կարևոր է հակահարված տալ ԱՄՆ-ի օբյեկտներին, բայց միևնույն ժամանակ նա ցանկանում է պահպանել բոլոր կողմերի համար մանևրելու և էսկալացիան կասեցնելու հնարավորությունը։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը նաև ընդգծել է, որ ամերիկյան բազային հարվածը վտանգ չի ներկայացնում Կատարի համար։
«Այդ գործողությունը որևէ վտանգ չի ներկայացնում բարեկամ և եղբայր Կատարին ու նրա ժողովրդին, և Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մնում Կատարի հետ ջերմ ու պատմական հարաբերությունների պահպանմանը և շարունակմանը»,- ասվում է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարության հայտարարության մեջ։