հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանը միջուկային օբյեկտների դեմ նոր գրոհների առնչությամբ դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին

Իրանը միջուկային օբյեկտների դեմ նոր գրոհների առնչությամբ դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին եւ ՄԱԿ ԱԽ անդամներին նամակ է հղել, որտեղ ներկայացրել է Իրանի դիրքորոշումը երկրի խաղաղ միջուկային օբյեկտների եւ հաստատությունների դեմ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական գրոհների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է Isna-ն։

Նշվում է, որ նամակում Արաղչին նաեւ զգուշացրել է այս անօրինական գրոհների մարդասիրական եւ բնապահպանական լուրջ հետեւանքների մասին։

Նամակի պատճենն ուղարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։

Հավելենք, որ ապրիլի 4-ին ԱՄՆ եւ Իսրայելի ուժերը եւս մեկ հարված են հասցրել Բուշերի ատոմակայանին։ Զոհվել է Ատոմակայանի աշխատակիցը։

Իրանի ԱԳ նախարարը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին միջուկային օբյեկտների դեմ նոր գրոհների մասին

  • Կիսվել: