հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Իրանը մերժում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը. IRNA

Իրանը մերժում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը. IRNA

Իրանը մերժել է մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, կիրակի հայտնել է Իսլամական Հանրապետության պաշտոնական լրատվական գործակալությունը (IRNA):

«Իրանը հայտարարել է, որ բանակցությունների երկրորդ փուլում իր բացակայությունը կապված է Վաշինգտոնի չափազանց մեծ պահանջների, անիրատեսական սպասումների, դիրքորոշման մշտական փոփոխությունների, կրկնվող հակասությունների և շարունակվող ծովային շրջափակման հետ, որը համարվում է հրադադարի ռեժիմի խախտում»,- ասված է IRNA-ի հաղորդագրության մեջ:

Գործակալությունն ԱՄՆ-ին մեղադրել է նաև «մեղադրանքների խաղի» համար: «Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով Վաշինգտոնը ստում է բանակցությունների երկրորդ փուլին Թեհրանի մասնակցության մասին»,- գրում է IRNA-ն:

Թրամփն էլ իր հերթին է Իրանին մեղադրել է հրադադարը խախտելու համար՝ միաժամանակ հայտարարելով խաղաղության համաձայնագրի կնքման մասին:

Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հրադադարի ռեժիմի «լուրջ խախտում» է կատարել, սակայն կարծում է, որ խաղաղության համաձայնագիր, այնուամենայնիվ, կկնքվի՝ գրել է ABC News-ի լրագրող Ջոնաթան Քառլը X-ում։

Երկու աղբյուր էլ The Jerusalem Post-ին հայտնել են, որ Վաշինգտոնը նպատակ ունի նախ շրջանակային համաձայնագրի հասնել, նախքան մանրամասների շուրջ բանակցելը։

  • Կիսվել: