Իրանը Մեքքայի համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել․ Բաղայի
Իրանը Մեքքայի համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանական լրատվական գործակալության ղեկավար Մեհդի Ռահիմին «Ալ-Մայադին» հայտնել էր, որ Թեհրանը պաշտոնապես տեղեկացվել է։
«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն մեզ առաջարկվել է երկխոսություն այս երկրների հետ տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հետ կապված հարցերի շուրջ», - ճեպազրույցի ժամանակ ասել է Իսմայիլ Բաղային։
Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են օգոստոսի 7-ին։ Այն նախատեսում է կոլեկտիվ զսպման ամրապնդում, և ստորագրող կողմերից մեկի վրա զինված հարձակումը համարվում է հարձակում բոլոր երեք պետությունների վրա։



