հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը վերադարձնում է իր զինված ուժերի խիստ վերահսկողությանը։ Հազրաթ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ նեղուցը վերադարձել է իր նախկին կարգավիճակին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետևելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված նախորդ համաձայնություններին, բարի կամքով համաձայնել է նավթային և առևտրային նավերի սահմանափակ և վերահսկվող անցմանը Հորմուզի նեղուցով։ Սակայն, ցավոք, ամերիկացիները, իրենց պարտավորությունների բազմաթիվ խախտումներով, շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային կողոպուտով՝ այսպես կոչված շրջափակման պատրվակով։ Այդ պատճառով Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վերադարձել է իր նախկին կարգավիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Իրանական կողմը ընդգծել է, որ խիստ վերահսկողության ռեժիմը կշարունակվի մինչև Վաշինգտոնը չդադարի խոչընդոտել Իրանի նավահանգիստներ մեկնող և այնտեղից եկող նավերի ազատ անցմանը։

  • Կիսվել: