Իրանը կդադարեցնի Իսրայելին հարվածելը, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան մեր երկրի դեմ․ Արաղչի
Իսրայելի հարձակումը նպատակ ունի խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Այս մասի հայտարարել էԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Թեհրանը ցավում է, որ ԱՄՆ-ն աջակցել է այդ հարձակմանը։ Մենք չենք հավատում ԱՄՆ-ի պնդումներին, թե իրենք չեն մասնակցել Իրանի վրա հարձակմանը»։
Արաղչին հավելել է, որ Իրանը կդադարեցնի Իսրայելին հարվածելը, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան իրենց երկրի դեմ։
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք պատրաստ չենք նման համաձայնագրի», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։