շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանը Կասպից ծովում ռազմածովային ուժերի զորավարժություններ է անցկացնում

Իրանը Կասպից ծովում ռազմածովային ուժերի զորավարժություններ է անցկացնում

Կասպից ծովում մեկնարկել են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի զորավարժությունները՝ «Կայուն անվտանգություն 1401» խորագրով, գրում է parstoday.com-ը:

Իրանի ռազմածովային նավատորմը որոշիչ ուժ է տարբեր ոլորտներում, և համալրվելով նոր տիպի նավերով և սուզանավնավերով՝ դարձել է ծովային մեծ ուժ։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի փոխհրամանտար ծովակալ Համզե Ալի Քավիանին, անդրադառնալով այս զորավարժության նպատակներին՝ ասել է.«Ջրում, ցամաքում և օդում կայուն անվտանգության զորավարժությունն անցկացվում է համակարգերի արդյունավետությունը չափելու, անձնակազմերի գնահատման և փորձի փոխանցման նպատակով, և այս զորավարժությունն անցկացվում է ամեն տարի Կասպից ծովում»:

Ծովակալ Քավիանին Կասպից ծովը համարել է հարևան երկրների միջև խաղաղության և բարեկամության ծով և հավելել.«Մենք ոչ մեկին թույլ չենք տա խաթարել այս ծովի կարգն ու անվտանգությունը»:

  • Կիսվել: