կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք

Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք

Իրանը գրավել է ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք Օրմուզի նեղուցում։ Այս մասին հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ)։

ԻՀՊԿ-ի տվյալներով՝ ամերիկյան անօդաչու ստորջրյա ապարատը հայտնվել է իրանական կողմի վերահսկողության տակ Հորմուզի նեղուցում։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի ստորաբաժանումները, ըստ կորպուսի հայտարարության, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և հետախուզական տվյալների կիրառմամբ բարդ գործողության ընթացքում կարողացել են որսալ Հորմուզի նեղուցում հետախուզական գործունեություն իրականացնող ամերիկյան առաջադեմ անօդաչու սարք։

ԻՀՊԿ-ի փոխանցմամբ՝ խոսքը Remus 600 տիպի ստորջրյա սարքի մասին է, որը որպես ավար անցել է իրանական կողմին և այժմ գտնվում է մասնագետների տրամադրության տակ՝ դրանից տեղեկություններ ստանալու նպատակով։

  • Կիսվել: