երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանը հորդորում է կենտրոնանալ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վրա. Աբդոլլահիան

Իրանը հորդորում է կենտրոնանալ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վրա. Աբդոլլահիան

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարթոյի հետ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը մերժում է պատերազմը և պատժամիջոցները, հավելելով, որ Թեհրանը հորդորում է ուկրաինական ճգնաժամը լուծել քաղաքական երկխոսության միջոցով, գրում է parstoday.com-ը:

Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ընթացքին ասել է, որ Իրանը հաստատակամ է զարգացնել իր խաղաղ միջուկային գիտելիքները, և լուրջ է տրամադրված՝ բանակցություններում լավ արդյունքի հասնելու հարցում:

Ողջունելով Թեհրանում Աստանայի ձևաչափի նիստի անցկացումը, Պիտեր Սիարտոն գնահատել է Իրանի ջանքերը՝ տարածաշրջանում և աշխարհում կայունություն հաստատելու ուղղությամբ:

Հունգարիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Իրանի հզոր ներկությունը համաշխարհային էներգետիկ շուկայում, բխում է բոլոր երկրների և ժողովուրդների շահերից։

 

  • Կիսվել: