հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Իրանը հինգ դեղամիջոց է ստեղծել կորոնավիրուսի բուժման համար. Ռոհանի

Իրանը հինգ դեղամիջոց է ստեղծել կորոնավիրուսի բուժման համար. Ռոհանի

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի առողջապահության նախարարությունը և գիտելիքահեն ընկերություններն, առաջընթաց են գրանցել կորոնավիրուսի բուժման դեղերի ստեղծման գործում, գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստի ժամանակ, Հասան Ռոհանին ասել է.«Կորոնավիրուսի բուժման դեղերի ստեղծման գործում առաջընթաց ենք արձանագրել և առաջիկա շաբաթների ընթացքում այն կներկայացնեք»:

Անդրադառնալով Իրանում պատվաստանյութ արտադրելու ջանքերին, Ռոհանին հույս է հայտնել.«Իրանական մի շարք հետազոտական ​​խմբեր, առաջընթաց են գրանցել կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման գործում»:

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի բժշկական անձնակազմին.«Առողջապահության պաշտպանության ոլորտի աշխատուժի առողջության և հանգստության պահպանումն անհրաժեշտ է»:

 

  • Կիսվել: