կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանը հերքել է Ռուսաստանի հետ համատեղ ԱԹՍ-ների արտադրության  գործարանի կառուցման մասին լուրերը

Իրանը հերքել է Ռուսաստանի հետ համատեղ ԱԹՍ-ների արտադրության գործարանի կառուցման մասին լուրերը

Թեհրանը հերքում է The Wall Street Journal-ի պնդումները, թե Իրանն ու Ռուսաստանը, իբր, համատեղ անօդաչու սարքերի գործարան են կառուցում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։

«Զենք արտահանողներն ու պատերազմներ հրահրողները փորձում են արդարացնել իրենց երկկողմ գործողությունները եւ պատերազմի ծրագրման սխալ հաշվարկները՝ կեղծելով լուրերով,- Mehr գործակալությանը ասել է նա,-դա սխալ տեղեկություն է։ Ցավոք, հակամարտության կողմերից մեկի համար զենքի եւ տեխնիկայի խոշորագույն մատակարարները փորձում են մոլորության մեջ գցել հասարակությանը՝ սխալ տեղեկություններ տարածելով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուկրաինական հակամարտությունում ոչ մի կողմին չի աջակցում եւ անգամ չի ծրագրում դա անել։ Նրա նպատակը հակամարտության քաղաքական լուծմանը հասնելն է»։

The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան՝ գնահատելու գործարանի կառուցման հնարավորությունը, որը կարող է արտադրել Իրանի կողմից նախագծված 6000 անօդաչու թռչող սարքեր, որպեսզի Ռուսաստանը դրանք օգտագործի Ուկրաինայի հետ հակամարտության ժամանակ, նշում է Mehr-ը:

  • Կիսվել: