ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության լիակատար դադարեցման մասին

Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության լիակատար դադարեցման մասին

Իրանի Պարսից ծոցի ջրային ուղիների կազմակերպությունը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության լիակատար դադարեցման մասին։

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժերի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների պատճառով Հորմուզի նեղուցով անցումը ներկայումս փակ է։ Կայունության և հանգստության հաստատումից հետո բոլոր դիմումները կքննարկվեն առաջնահերթության կարգով, և թույլտվությունները կտրամադրվեն աստիճանաբար»:

  • Կիսվել: