շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Իրանը հայտնել է հակամարտության սկսվելուց ի վեր առնվազն 430 զոհի մասին

Իրանը հայտնել է հակամարտության սկսվելուց ի վեր առնվազն 430 զոհի մասին

Հունիսի 13-ից սկսված հակամարտության հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 3500-ը: Ինչպես հաղորդում է BBC-ին, այս մասին հայտնում է «Նուր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։

Սա Իրանում զոհվածների թվի վերաբերյալ առաջին պաշտոնական թարմացումն է վերջին մի քանի օրվա ընթացքում։Իրանի առողջապահության նախարարությունը նախկինում հայտնել էր 224 զոհի մասին, մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը հունիսի 20-ին  հայտնել էր 657 զոհի մասին։

  • Կիսվել: