չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակասական հայտարարությունները և հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները վնաս են հասցրել դիվանագիտական գործընթացին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Իրանի զինված ուժերը ոչ մի րոպե չեն երկմտի պատասխան տալու համար, երբ դա անհրաժեշտ համարեն», - նշել է խոսնակը։

Բաղային հավելել է, որ իշխանության թևերը լիովին համակարգված են և երկրի պաշտպանության համար կկիրառեն դիվանագիտություն կամ ռազմական ուժ։

Գիշերը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման: CENTCOM-ի տվյալներով՝ գործողության ընթացքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտներ, կառավարման ցամաքային կայաններ և Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող հսկողության ռադիոտեղորոշիչ կայաններ։

Ի պատասխան ԱՄՆ հարվածների՝ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտների։

  • Կիսվել: