շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանը հայտարարել է իր օդային տարածքի լիակատար բացման և թռիչքների վերսկսման մասին

Իրանը հայտարարել է իր օդային տարածքի լիակատար բացման և թռիչքների վերսկսման մասին

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի բոլոր օդանավակայանները վերսկսել են իրենց բնականոն աշխատանքը, իսկ երկրի օդային տարածքը շուրջօրյա ռեժիմով բաց է միջազգային թռիչքների համար, հայտնում է Mehr-ը։ 

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ քաղաքացիական ավիացիայի կոորդինացիոն կոմիտեի որոշման և գործող պայմաններում թռիչքների անվտանգության մանրակրկիտ գնահատման հիման վրա, երկրի բոլոր օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով և պատրաստ են մատուցել թռիչքային ծառայություններ։

Ըստ ընդունված որոշումների՝ Մեհրաբադի միջազգային օդանավակայանը ուղևորներին կսպասարկի ամեն օր տեղական ժամանակով ժամը 16:00-ից մինչև 19:00։

Այնուամենայնիվ, ուսումնամարզական և հանգստի չվերթները դադարեցված են մինչև հետագա ծանուցումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: