շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրանը հարևանների հետ 33 միլիարդ դոլարի առևտուր է իրականացրել

Իրանը հարևանների հետ 33 միլիարդ դոլարի առևտուր է իրականացրել

ԻԻՀ մաքսատան ներկայացուցիչը հայտարարել է, որ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Իրանը հարևանների հետ իրականացրել է 33 մլն դոլար առևտուր, գրում է parstoday.com-ը:

Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին հայտարարել է.«Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Իրանն իրականացրել է 110 միլիոն 284 հազար տոննա ապրանքաշրջանառություն: Այս ծավալից 68 միլիոն տոննան՝ 33 միլիարդ դոլար արժողությամբ ապրևանքաշրջանառությունն իրականացվել է հարևանների հետ: Դա կազմում է ընդհանուր ապրանքաշրջանառության 62 տոկոսը՝ քաշի և 52 տոկոսը՝ արժեքի առումով»:

Նա հավելել է. «Ընթացիկ տարվա ութ ամիսներին հարևան երկրների հետ Իրանի առևտուրը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 19 տոկոսով»:

Անդրադառնալով արտահանման ուղղություններին, Իրանի մաքասային ծառյության խոսնակը նշել է. «Արտահանման ուղղությունների առաջին հնգյակում են Իրաքը, Թուրքիան, ԱՄԷ-ն, Աֆղանստանը և Պակիստանը»:

 

  • Կիսվել: