Իրանը համաձայնել է անժամկետ դադարեցնել իր միջուկային ծրագիրը. Թրամփ
Իրանը համաձայնել է անժամկետ դադարեցնել իր միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Bloomberg-ը:
Աղբյուրը, մասնավորապես, նշել է, որ Թրամփը հերքել է տեղեկությունը, թե այդ մորատորիումը կավարտվի 20 տարի անց: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանը պետք է փոխանցի իր ամբողջ բարձր հարստացված ուրանը ԱՄՆ-ին, և ԱՄՆ-ը դրա համար չի վճարի:
Իր հերթին Axios-ը հայտնել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը քննարկում են իրանական հարստացված ուրանի մի մասի տեղափոխման հնարավորությունը երրորդ երկիր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է մասնակցել Իրանի հետ բանակցություններին՝ համաձայնագրի ստորագրման համար:


