Իրանը համաձայնեց այլևս երբեք չփակել Հորմուզի նեղուցը
Իրանը համաձայնեց այլևս երբեք չփակել Հորմուզի նեղուցը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այն այլևս չի օգտագործվի որպես զենք ամբողջ աշխարհի դեմ»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը բացել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար: Այդ կապակցությամբ Թրամփն Իրանին շնորհակալություն է հայտնել:


